«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հին տունը

Հին տունը
21.05.2026 | 12:34

Մի մարդ կար, որ իր նախնիներից հին տուն էր ժառանգել։

Այդ տան պատերը հիշողություններ ունեին, սյուները՝ աղոթքներ, իսկ բակում դեռ հնչում էին նախնիների քայլերի արձագանքները։

Բայց տան նոր տերը չկարողացավ հասկանալ այդ տունը։

Պատերը նրան ծանր էին թվում, սյուները՝ ավելորդ,

իսկ նախնիների ձայնը՝ անհարմար։

Եվ նա մի տարօրինակ սովորություն ձեռք բերեց․ ամեն անգամ, երբ մի նոր մարդ էր հանդիպում, սկսում էր պատմել, թե որքան վատ վիճակում է իր տունը, ինչքան հին են նրա պատերը և որքան խնդիրներ ունի այդ տունը։

Մի օր մի օտար մարդ լսեց այդ պատմությունը

և ասաց․

- Կարո՞ղ եմ տեսնել այդ տունը։

Նա գնաց, նայեց երկար, շոշափեց պատերը, նայեց բակին

ու հիացած ասաց․

- Սա տուն չէ միայն։

Սա հիշողություն է, արմատ է, պատմություն է։

Տան տերը լուռ մնաց։

Երբեմն տունը խնդիրը չէ։

Խնդիրը՝ ում ձեռքում է նրա բանալին։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 5487

Մեկնաբանություններ